Փնտրել բլոգում

среда, 5 октября 2011 г.


Պատրաստիր քո մուլտֆիլմը

Այս ծրագրի օգնությամբ կարող եք ստեղծել ձեր սեփական  մուլտֆիլմը 3D գրաֆիկայով:Այնտեղ ներառված են տարբեր կերպարներ,տարբեր աշխարհներ և այլն:Դուք նաև կարող եք գցել ձեր նկարը և ստեղծել ձեր հերոսին հենց ձեր դեմքով:Ծրագրում կան նաև վճարովի իրեր,որոնք կարող եք գնել:

(ներբեռման համար պետք է ունենալ uTorrent ծրագիրը)


Իսկ այժմ դիտեք,թե ինչպես տեղադրել iClone 4 ծրագիրը


Մեր սիրելի գովազդները Vitamin club-ից

понедельник, 3 октября 2011 г.

Shazam

Shazam:
от Shazam Ent Ltd.

Созд-те музыкальные моменты! Shazam может определять музыку где бы то ни было: при трансляции ее по телевидению или по радио, в баре. С помощью Shazam Вы можете определять и приоб-ать музыкальные...

воскресенье, 2 октября 2011 г.


ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՍՈՑ. ԿԱՅՔԵՐԻ ՄՈՌԱՑՎԱԾ ԳԱՂՏՆԱԲԱՌԵՐՆ ՈՒ ՕԳՏԱՆՈՒՆՆԵՐԸ


Գրեթե բոլորի հետ պատահել է, որ սոց կայքեր այցելելուց արել եք այնպես, որ ձեր գաղտնաբառը պահպանվի որպեսզի ամեն անգամ մտնելու չհավագեք այն: Եվ այդպես մոռացել եք ձեր գաղտնաբառը: Ներկայացնում եմ ծրագիր, որով կարող եք տեսնել ձեր բրաուզերի պահպանած գաղտնաբառերն ու օգտանունները:

суббота, 24 сентября 2011 г.


Facebook-ի նոր սմայլիկները

Bandoo ծրագրից բացի կա նաև մեկ այլ ծրագիր,որը պարունակում է սմայլիկների մեծ հավաքացու Facebook-ի համար:Ճիշտ է,Bandoo-ի սմայլիկներն ավելի լավն են,բայց սա նույնպես ունի գեղեցիկ սմայլիկներ:Ստացողը պետք է ունենա նույն ծրագրից,հակառակ դեպքում չի կարող տեսնել ձեր ուղարկած ծրագիրը:



Իսկ դուք գիտեի՞ք,որ կան նաև 3D ձայներ

Իսկ դուք գիտեիք,որ բացի 3D նկարներից և 3D վիդեոներից կան նաև 3D ձայներ:Սրանք ավելի պատկերավոր են,ասում եմ իմ սեփական փորձից:Պետք է լսել անպայման ականջակալներով,հակառակ դեպքում էֆեկտը չեք զգա:Ավելի պատկերավոր տեսնելու համար հարկավոր է փակել աչքերը:Ներկայացնում եմ ձեզ դրանցից մի քանիսը:



Պատրաստիր քո մուլտֆիլմը


Այս ծրագրի օգնությամբ կարող եք ստեղծել ձեր սեփական  մուլտֆիլմը 3D գրաֆիկայով:Այնտեղ ներառված են տարբեր կերպարներ,տարբեր աշխարհներ և այլն:Դուք նաև կարող եք գցել ձեր նկարը և ստեղծել ձեր հերոսին հենց ձեր դեմքով:Ծրագրում կան նաև վճարովի իրեր,որոնք կարող եք գնել:

(ներբեռման համար պետք էունենալ uTorrent ծրագիրը)

пятница, 23 сентября 2011 г.


Հետաքրքիր կայքեր

Գոյություն ունի մի շատ հետաքրքիր կայք,որը հնարավորություն է տալիս թերթել էջերը:Այն ոչ մի իմաստ չի պարունակում,պերզապես բարձրացնում է տրամադրությունը
Ինչպես ստեղծել սեփական խաղը

The 3D Game Maker:Այս ծրագիրը չափազանց բարդ է,այդ պատճառով չեմ կարող բացատրել խաղերի պատրաստման ձևը:Երկար օգտագործելուց հետո աստիճանաբար կսովորեք:Բայց youtube-ում գրելով ծրագրի անունը,կցուցադրի բազմաթիվ վիդեոներ,և,հետևելով վիդեոյում ներառված քայլերին կարող եք ստեղծել ձեր խաղը:


Կա մի ուրիշ ավելի հեշտ ծրագիր,որը դեռ չեմ ուսումնասիրել:Բայց երբ վերջացնեմ,անպայման նյութ կպատրաստեմ դրա մասին:

Iphone 5-ի սպասելիքները

Այս նոր սմարթֆոնը շրջադարձ կմցնի բջջային հեռախոսների ամբողջ պատմոթյան մեջ:Այն կլինի ավելի շատ տեխնիկական անհրաժեշտոթյան,քան ուղղակի հեռախոս:Ինչպես խոստացել է apple-ը,այս սմարտֆոնը կգրանցվի գինեսի ռեկորդների գրքում,որպես ամենալավ մինի սարքավորումն աշխարհում:

Այս վիդեոն ցուցադրում է վարկածներ,թե մոտավորապես ինչպիսին է լինելու iphone 5-ը:


Ինչպես ներբեռնել ցանկացած վիդեո ցանկացած կայքից

Ձեզ եմ ներկայացնում մի ծրագիր,որի  միջոցով կարող եք ներբեռնել ցանկացած վիդեո ցանակցած կայքից:Օրինակ կան շատ կայքեր,որոնք ֆիլմեր ներբեռնելու համար պահանջում են գումար:Բայց այս ծրագրի օգնությամբ հնարավոր է ներբեռնել ֆիլմեր:Երբ ծրագիրը ներբեռնեք և տեղադրեք ձեր համակարգչում,բացեք այն,փակեք - նշանով և մտեք այն վայրը,որտեղից որ պետք է ներբեռնեք վիդեոն:Երբ սկսեք օնլայն դիտումը,ծրագիրը ավտոմատ կերպով կսկսի ներբեռնել այդ վիդեոն:Դրանից հետո կարող եք փակել կայքը և սպսել ներբեռնման ավարտին:Ասեմ որ այս ծրագիրը աշխատում է նաև օնլայն երգեր լսելուց:

среда, 21 сентября 2011 г.


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բարձրացել է 44-րդ հորիզոնական



Ֆիֆան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Ինչպես հիշում եք ամիսներ առաջ մեր հավաքականը ռեկորդային ցատկ էր կատարել և պատմության մեջ առաջին անգամ աղյուսակներից մեկում զբաղեցրել էր  59-րդ հորիզոնականը: Եվ այսպիսով նախորդ ամսվա համեմատ Հայաստանի հավաքականը բարձրացել է 27 հորիզոնականով և զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը:


Մեր հավաքականին առաջիկա խաղերում մաղթենք հաջողություն և ցանկանանք, որպեսզի հետագայում այս աղյուսակում ոչ միայն պահպանի իր ընթացիկ հորիզոնականը, այլ նաև փորձի էլ ավելի վերև բարձրանա:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը


Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը։

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները։

3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա։ Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։

4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո։ Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից։

5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը։ Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։

6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը։

7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է։ Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք։

8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ։

9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում։

10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ։

11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։

12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։

(Վերահղված է ՀՀ Անկախության հռչակագրից)


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`