Փնտրել բլոգում

суббота, 24 сентября 2011 г.


Facebook-ի նոր սմայլիկները

Bandoo ծրագրից բացի կա նաև մեկ այլ ծրագիր,որը պարունակում է սմայլիկների մեծ հավաքացու Facebook-ի համար:Ճիշտ է,Bandoo-ի սմայլիկներն ավելի լավն են,բայց սա նույնպես ունի գեղեցիկ սմայլիկներ:Ստացողը պետք է ունենա նույն ծրագրից,հակառակ դեպքում չի կարող տեսնել ձեր ուղարկած ծրագիրը:



Իսկ դուք գիտեի՞ք,որ կան նաև 3D ձայներ

Իսկ դուք գիտեիք,որ բացի 3D նկարներից և 3D վիդեոներից կան նաև 3D ձայներ:Սրանք ավելի պատկերավոր են,ասում եմ իմ սեփական փորձից:Պետք է լսել անպայման ականջակալներով,հակառակ դեպքում էֆեկտը չեք զգա:Ավելի պատկերավոր տեսնելու համար հարկավոր է փակել աչքերը:Ներկայացնում եմ ձեզ դրանցից մի քանիսը:



Պատրաստիր քո մուլտֆիլմը


Այս ծրագրի օգնությամբ կարող եք ստեղծել ձեր սեփական  մուլտֆիլմը 3D գրաֆիկայով:Այնտեղ ներառված են տարբեր կերպարներ,տարբեր աշխարհներ և այլն:Դուք նաև կարող եք գցել ձեր նկարը և ստեղծել ձեր հերոսին հենց ձեր դեմքով:Ծրագրում կան նաև վճարովի իրեր,որոնք կարող եք գնել:

(ներբեռման համար պետք էունենալ uTorrent ծրագիրը)

пятница, 23 сентября 2011 г.


Հետաքրքիր կայքեր

Գոյություն ունի մի շատ հետաքրքիր կայք,որը հնարավորություն է տալիս թերթել էջերը:Այն ոչ մի իմաստ չի պարունակում,պերզապես բարձրացնում է տրամադրությունը
Ինչպես ստեղծել սեփական խաղը

The 3D Game Maker:Այս ծրագիրը չափազանց բարդ է,այդ պատճառով չեմ կարող բացատրել խաղերի պատրաստման ձևը:Երկար օգտագործելուց հետո աստիճանաբար կսովորեք:Բայց youtube-ում գրելով ծրագրի անունը,կցուցադրի բազմաթիվ վիդեոներ,և,հետևելով վիդեոյում ներառված քայլերին կարող եք ստեղծել ձեր խաղը:


Կա մի ուրիշ ավելի հեշտ ծրագիր,որը դեռ չեմ ուսումնասիրել:Բայց երբ վերջացնեմ,անպայման նյութ կպատրաստեմ դրա մասին:

Iphone 5-ի սպասելիքները

Այս նոր սմարթֆոնը շրջադարձ կմցնի բջջային հեռախոսների ամբողջ պատմոթյան մեջ:Այն կլինի ավելի շատ տեխնիկական անհրաժեշտոթյան,քան ուղղակի հեռախոս:Ինչպես խոստացել է apple-ը,այս սմարտֆոնը կգրանցվի գինեսի ռեկորդների գրքում,որպես ամենալավ մինի սարքավորումն աշխարհում:

Այս վիդեոն ցուցադրում է վարկածներ,թե մոտավորապես ինչպիսին է լինելու iphone 5-ը:


Ինչպես ներբեռնել ցանկացած վիդեո ցանկացած կայքից

Ձեզ եմ ներկայացնում մի ծրագիր,որի  միջոցով կարող եք ներբեռնել ցանկացած վիդեո ցանակցած կայքից:Օրինակ կան շատ կայքեր,որոնք ֆիլմեր ներբեռնելու համար պահանջում են գումար:Բայց այս ծրագրի օգնությամբ հնարավոր է ներբեռնել ֆիլմեր:Երբ ծրագիրը ներբեռնեք և տեղադրեք ձեր համակարգչում,բացեք այն,փակեք - նշանով և մտեք այն վայրը,որտեղից որ պետք է ներբեռնեք վիդեոն:Երբ սկսեք օնլայն դիտումը,ծրագիրը ավտոմատ կերպով կսկսի ներբեռնել այդ վիդեոն:Դրանից հետո կարող եք փակել կայքը և սպսել ներբեռնման ավարտին:Ասեմ որ այս ծրագիրը աշխատում է նաև օնլայն երգեր լսելուց:

среда, 21 сентября 2011 г.


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բարձրացել է 44-րդ հորիզոնական



Ֆիֆան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Ինչպես հիշում եք ամիսներ առաջ մեր հավաքականը ռեկորդային ցատկ էր կատարել և պատմության մեջ առաջին անգամ աղյուսակներից մեկում զբաղեցրել էր  59-րդ հորիզոնականը: Եվ այսպիսով նախորդ ամսվա համեմատ Հայաստանի հավաքականը բարձրացել է 27 հորիզոնականով և զբաղեցնում է 44-րդ հորիզոնականը:


Մեր հավաքականին առաջիկա խաղերում մաղթենք հաջողություն և ցանկանանք, որպեսզի հետագայում այս աղյուսակում ոչ միայն պահպանի իր ընթացիկ հորիզոնականը, այլ նաև փորձի էլ ավելի վերև բարձրանա:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը


Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը։

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները։

3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա։ Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։

4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո։ Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից։

5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը։ Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։

6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը։

7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է։ Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք։

8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ։

9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում։

10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ։

11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։

12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։

(Վերահղված է ՀՀ Անկախության հռչակագրից)


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

воскресенье, 18 сентября 2011 г.

Ինչպես տեղադրել Windows Օպերացիոն համակարգը USB ֆլեշի միջոցով



Եթե չունեք DVD-ROM, բայց ցանկանում եք թարմացնել Ձեր օպերացիոն համակարգը կամ տեղադրել նոր օպերացիոն համակարգ,  ապա կարող եք դա անել USB ֆլեշի միջոցով: Իսկ ինչ է պահանջվում այդ ամենը անելու համար?

-Համակարգչի Motherboard պետք է ունենա USB ֆլեշից բեռնավորվելու հնարավորություն:

-Պետք է ունենաք ISO ֆորմատով օպերացիոն համակարգի ֆայլ և դրա ծավալին համապատասխան USB ֆլեշ (XP-1GB, Vista/7 - 4GB): 

-PowerISO ծրագիր (Ներբեռնել):

Եթե ունեք վերը նշված պահանջները, ապա կարող եք կատարել հետևյալ քայլերը:

1. Բացեք PowerISO ծրագիրը:
2. Սեղմեք File->Open, նշեք ISO ֆայլը և սեղմեք Open



3. Սեղմեք Extract կոճակը:



4. Նշեք USB ֆլեշի համապատասխանում տառը:



5. Սեղմեք OK և սպասեք 5-10 րոպե: Երբ գործընթացը ավարտվի, կարող եք Restart անել համակարգիչը և համակարգիչը բեռնավորել USB ֆլեշից: Եթե համակարգիչը ավտոմատ չի բեռնավորվում ֆլեշից, ապա անհրաժեշտ է մտնել BIOS և փոխել պարամետրերը (կարդացեք այս գրառման 4-րդ կետը և առաջնային նշեք USB ֆլեշ):

суббота, 17 сентября 2011 г.


13 Հայերեն Ռեֆերատ Փիլիսոփայություն Առարկայից


  1. Պյութագորաս
  2. Զրույց 
  3. Գիտակցություն
  4. Շոպենհաուեր
  5. Քամյու
  6. Կարլ Յասպերս
  7. Գոյություն
  8. Ճանաչողություն
  9. Սարտր
  10. Նոր դարաշրջան
  11. Պլատոնի բարոյագիտությունը
  12. Կրոն և Փիլիսոփայություն
  13. Աշխարհահայացք



GIF անիմացիաներին փոխարինելու են գալիս Սինեմագրաֆները


GIF անիմացիաները իրենցից ներկայացնում են մի քանի նկարների հաջորդականություն, որոնք միասին ստեղծում են մի փոքրիկ անիմացիա: Դրանք կարող են լինել ինչպես հատուկ պատրաստված GIF անիմացիաներ, այնպես էլ ինչ-որ ֆիլմից կամ մուլտֆիլմից կտրած հատվածներ: Google+ սոցիալական ցանցում շատ են օգտագործվում հենց GIF անիմացիաները, քանի որ այդ ցանցը թույլ է տալիս տեղադրել այդ տիպի նկարներ: 

Լուսանկարիչ Jamie Beck-ը ստեղծել է անիմացիաների նոր տեսակ, որը կոչվում է Սինեմագրաֆ (Cinemagraph): Այն իրենից ներկայացնում է GIF անիմացիա, սակայն այս դեպքում շարժվում է նկարի միայն մի հատվածը: Տեսահոլովակում կարող եք տեսնել Jamie Beck-ի կողմից պատրաստված սինեմագրաֆների մի քանի օրինակներ՝



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

пятница, 16 сентября 2011 г.


ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի և Էրեբունի-Երևան տոնակատարությունների միջոցառումները




ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի և Էրեբունի-Երևան տոնակատարությունների շրջանակներում տեղի կունենան հետևյալ միջոցառումները`

Սեպտեմբերի 19

Էդ. Միրզոյանի և Ա. Բաբաջանյանի 90-ամյակներին նվիրված կամերային երաժշտության երեկո (մենակատարներ Ս.Խաչատրյան, Լ.Խաչատրյան, Ալ.Չաուշյան և այլն) Արամ Խաչատրյան համերգասրահ, ժամը 19.00

Մարիինյան թատրոնի նվագախմբի հյուրախաղեր (գեղարվեստական ղեկավար և խմբավար Վ.Գերգիև)
Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, ժամը 20.30


Սեպտեմբերի 20

Մատենադարանի նոր մասնաշենքի բացման պաշտոնական արարողություն Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ

«Տիգրան Համասյան և ընկերներ» ջազ երաժշտության երեկո
Արամ Խաչատրյան համերգասրահ, ժամը 19.00

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում
Հայաստանի ազգային գրադարան, ժամը 13.00

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված մանկապատանեկան հանդիսություն Խնկո-Ապոր անվան մանկական գրադարան, ժամը 14.00


Սեպտեմբերի 21

ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդես
Հանրապետության հրապարակ (մուտքը Աբովյան և Նալբանդյան փողոցներից), ժամը 10.30-12.30

Հանրապետական մաղթանք
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի
ժամը 13.00-14.15

Տոնական համերգ մանկական երգիչների և ռոք խմբերի մասնակցությամբ: Համերգը կեզրափակվի դիսկոտեկով և հրավառությամբ:
Ազատության հրապարակ
ժամը 13.00-01:00

«Վարպետաց քաղաք» (ցուցահանդեսներ, նորաձևության ցուցադրություն, բեմադրություններ, երաժշտական ներկայացումներ)
Հյուսիսային պողոտա
ժամը 13.00-22:00

«Երկիր Նաիրի» համերգ ազգագրական երգ ու պարի համույթների մասնակցությամբ
Մաշտոցի պողոտա (Ե. Չարենցի տուն-թանգարանի մոտ)
ժամը 13.00-20:00

« Հայաստանի առաջին հանրապետության հռչակումն ու հին Երևանի գույները» բեմադրությունների շարք
Աբովյան փողոց, Մոսկվա կինոթատրոնից մինչև Հանրապետության հրապարակ
ժամը 13.00-20:00

Ջազ համերգ
Շառլ Ազնավուրի անվան հրապարակ
ժամը 13.00-20:00

Նկարների, քանդակների և գորգերի ցուցադրություն
Մ. Սարյանի արձանի հարևանությամբ
ժամը 10.00-22:00

«Իմ սրտի ձայնը» համերգ
Անգլիական այգի
ժամը 13.00-22:00

«Առողջ երևանցի» բժշկական ակցիա
Անգլիական այգի
ժամը 11.00-13:00

Սպորտային միջոցառումներ
Կիրովի այգի
ժամը 13.00-20:00

Վինտսերֆինգի ցուցադրական մրցումներ
Կարապի լիճ
ժամը 17.00-20:00

«Անկախության հաղթուղի» հեծանվավազք
Մեկնարկը Մոսկվային տան դիմացից (Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովա, Խանջյան, Տիգրան Մեծ, Արցախի փողոց, Էրեբունի թանգարան)
ժամը 15.00

2793 մետր վազք
Ռուսաստանի հրապարակից դեպի Մատենադարան
ժամը 15.30

Հեղինակային երգերի կատարումներ
Մոսկովյան պուրակ, Իսահակյան 28
ժամը 16.00-20.00

Ավանդական կոխի ցուցադրական ելույթներ
Հյուսիսային պողոտա, Թումանյան փողոց
ժամը 16.00-18.00

«Ես իմ անուշ Հայաստանի» ասմունք
Վ. Սարոյանի արձանի հարևանությամբ
ժամը 16.00-19.00

Դասական երաժշտության բեմ
Կոմիտասի արձանի հարակից պուրակ
ժամը 16.00-20.00

Ազգագրական կատարումներ
Սասունցի Դավիթ արձանի հարևանությամբ
ժամը 18.00-23.00

«Հերոսական բալլադ» համերգ-ներկայացում
Հանրապետության հրապարակ (մուտքը Ամիրյան և Տիգրան Մեծ փողոցներից)
ժամը 21.00

Տոնական հրավառություն
Հանրապետության և Ազատության հրապարակներ, Երևանի վարչական շրջաններ, ՀՀ մարզկենտրոններ
ժամը 22.30-ից

Տոնական դիսկոտեկ
Հանրապետության հրապարակ
ժամը 22.30-ից

Աղբյուրը՝ www.20ra.am


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`


Աշխարհի բոլոր հեռուստաալիքները մեկ ցանցում
11.08.2011, 18:08
Եթե ձեզ հոգնեցրել են հայկական հեռուստաալիքները կամ ցանականում եք դիտել այլ երկրների ալիքներ,ապա հետևեք իմ քայլերին:Այսպես դուք կարող եք տեսնել այն բոլոր ալիքները,որոնք գոյություն ունեն աշխարհում:Դե սկսենք.

1.Նախ առաջինը պետք է ունենաք Silverlight ծրագիրը:Ծրագիրը կարող եք ներբեռնել այստեղից


2.Ծրագիրը ներբեռնելուց և ձեր համակարգչում տեղադրելուց հետո այցելեք http://wwitv.com/  կայքը

3.Ձախ կողմում կան ալիքներ ըստ թեմաների 
Ընտրեք դրանցից մեկը

4.Վերջում սեղմեք play կոճակը և վայելեք

четверг, 15 сентября 2011 г.


Ամբողջ աշխարհը քո էկրանին
12.08.2011, 07:20
Այո,կա մի ինտերնետային կայք,որով հնարավոր է թափանցել տարբեր երկրներ և դիտել տվյալ երկիրը այնտեղ տեղադրված  web կամերաների միջոցով:Դրա համար պետք է.

1.Այցելել http://gov.biz.ua/ կայքը

2.Ընտրել այն երկիրը,որն ուզում եք դիտել

3.Այնուհետև ընտրել տվյալ երկրի այն վայրը,որն ուզում եք դիտել


Ինչպես դիտել ձեր համակարգչի յուրաքանչյուր վիդեո 3D ֆորմատով
24.08.2011, 14:02
Գոյություն ունի մի ծրագիր-փլեր որի օգնությամբ կարող եք նայել ձեր հմակարգչի ցանակացած վիդեո կամ ֆիլմ 3D ֆորմատով:Որպեսզի հասկանաք,թե ինչպես օգտագործել,դիտեք վիդեոն:




Կայք,որը գիտի ամնե ինչ
25.08.2011, 15:40
Այս կայքը գիտի ամեն ինչ: 
Կայքը պարունակում է շատ մեծ բազա: Կպատասխանի ձեր բոլոր հարցերին:
Կկատարի մաթեմաթիկական հաշվարկներ:
Կլուծի քիմիաի և ֆիզիկաի խնդիրները:
Կարող եք իմանալ ձեր ծննդյան օրը ինչ եղանակ է եղել: