Փնտրել բլոգում

вторник, 13 сентября 2011 г.


Ինչպես գտնել գողացված բջջային հեռախոսը


Այս նյութում կսովորեք, թե ինչպես գտնել Ձեր կորցրած կամ գողացված բջջային հեռախոսները, կամ կանխել ձեր անձնական տվյալների ուրիշի ձեռքերում հայտնվելը: 
F-Secure ընկերությունը թողարկել է անվճար ծրագիր Symbian, Android և Windows Mobile պլատֆորմների համար, որը թույլ է տալիս հեռավորության վրա արգելափակել հեռախոսը, որոշել դրա գտնվելու վայրը, տեղեկացնել SIM քարտի փոփոխման մասին, իսկ ծայրահեղ դեպքում ջնջել Ձեր անձնական տվյալները և SMS-ները, որպեսզի դրանք չհայտնվեն օտար ձեռքերում: Ամենից առաջ պետք է բեռնել F-Secure Anti-Theft ծրագիրը այստեղից` ընտրելով ձեր հեռախոսի մոդելը: Որից հետո այն տեղադրում եք հեռախոսի մեջ և կատարում որոշ պարզ կարգավորումներ (գաղտնաբառի ընտրում և այլն):
Այժմ հեռախոսի կորստի դեպքում դուք կունենաք հետևյալ հնարավորությունները`

1. Արգելափակել հեռախոսը հետևյալ հետևյալ SMS-ի միջոցով` #lock#<your code>: your code-ի փոխարեն գրել ձեր կողմից կարգավորումների ժամանակ դրված կոդը: Այդ դեպքում հեռախոսը կարգելափակվի այնքան ժամանակ, մինչև դուք չգրեք ակտիվացման կոդը:




2. Իմանալ հեռախոսի գտնվելու վայրի մասին հետևյալ SMS-ի միջոցով` #locate#<your code>




3. SIM քարտի փոփոխման դեպքում հեռախոսը արգելափակվում է և ձեր կողմից սկզբնական կարգավորումների ժամանակ նշված համարին գալիս է ինֆորմացիա նոր SIM քարտի մասին: Այս ֆունկցիան աշխատում է ավտոմատ:




4. Այն դեպքում, երբ բոլոր վերը նշվածները չեն օգնում, և դուք արդեն հույսներդ կորցրել եք հեռախոսը վերադարձնելուց,  կարող եք ջնջել հեռախոսի ամբողջ ինֆորմացիան հետևյալ SMS-ով` #wipe#<your code>




Սա էլ ծրագրի ուսուցողական վիդեոն

Комментариев нет:

Отправить комментарий