Փնտրել բլոգում

вторник, 13 сентября 2011 г.


Սմարթֆոնների համար նախատեսված լավագույն երաժշտական ծրագրեը:


Այսօր կխոսենք սմարթֆոնների համար նախատեսված լավագույն երաժշտական ծրագրերի մասին:

1. Shazam և Midomi
Եթե փողոցում կամ սրճարանում լսում եք ինչ-որ հաճելի երաժշտություն և ուզում եք իմանալ երգի կամ հեղինակի անունը, ապա կարող եք օգտագործել Shazam կամMidomi ծրագրերը: Անհրաժեշտ է ընդամենը սեղմել կոճակը ու սպասել 10-15 վայրկյան: Ծրագրերը աշխատում են ինտերնետ կապի միջոցով:


2. MusicStopper
Ծրագիրը նախատեսված է որոշակի ժամանակահատված հետո երաժշտական նվագարկիչ անջատելու համար: Օրինակ եթե քնելուց լսում եք երաժշտություն բջջային հեռախոսով ու ցանկանում եք, որպեսզի այն անջատվի 20 րոպե հետո:


3. TTPod3
Բջջային հեռախոսի երաժշտական նվագարկիչի ալտերնատիվ տարբերակ է, որը իր մեջ ներառում է բազմաթիվ ֆունկցիաներ: Ծրագրի օգնությամբ կարող եք տեսնել ընթացիկ երգի բառերը կարաոկե տարբերակով, կարող եք ներբեռնել երգի մասին տվյալներ (ալբոմի նկարը) և այլ: Ծրագիրը իր մեջ ներառում է նաև մի քանի գրաֆիկական ինտերֆեյսի դիզայներ:





4. ShakeTheMusic
Ծրագրի օգնությամբ կարող եք փոխել ընթացիկ երգը Ձեր հեռախոսը թափահարելու միջոցով:




5. Moove
Ծրագրի օգնությամբ կարող եք փոխել ընթացիկ երգը՝ ձեռքը հեռախոսի առջևի տեսախցիկի վրա պահելով:




Комментариев нет:

Отправить комментарий