Փնտրել բլոգում

вторник, 13 сентября 2011 г.


Հայերեն Աստվածաշունչ (նաև Բջջայինում)





Հարգելի բլոգի այցելուներ, ինչպես հիշում եք վերջերս բլոգում տեղադրել էի իմ կողմից պատրաստված հայերեն Ատվածաշունչ բջջային հեռախոսների համար: Սակայն ծրագիրը գրված է ֆլեշով և աշխատում է միայն այն հեռախոսների համար, որոնք ունեն ֆլեշ ֆայլերը բացելու հնարավորություն (*.swf): Սակայն որոշ ժամանակակից հեռախոսներ կամ չեն բացում ֆլեշ ֆայլեր, կամ էլ բացում են, սակայն հարմար չի օգտագործել (օրինակ սենսորային էկրանով հեռախոսները): Իմ կողմից պատրաստված Աստվածաշունչը աշխատում է այնպիսի հեռախոսների վրա, ինչպիսիք են օրինակNokia 6233, 6300, 6500, 6700, 6234 , 8800... և այլ նպանատիպ հեռախոսների վրա, որոնք սենսորային էկրանով չեն և հնարավորություն ունեն բացելու ֆլեշ ֆայլեր: Իսկ ինչ վերաբերում է մնացաց դեպքերին, ապա Ձեզ եմ ներկայացնում Աստվածաշունչ հայերեն լեզվով PDF ֆայլերով, որը կարող եք բացել ցանկացած PDF reader-ով: Օրինակ կարող եք բեռնելAdobe Reader LE ծրագիրը, որը աշխատում է Symbian 9.4հեռախոսների վրա, իսկ մնացածների համար կան այլ ծրագրերPDF ֆայլեր կարդալու համար: Հարցերի համար գրեք մեկնաբանություններ նյութի ներքևում և կպատասխանեմ...


Комментариев нет:

Отправить комментарий