Ամեն ինչ սմարթֆոնների մասին
Արդեն համարյա 8 ամիս կլինի, որ օգտագործում եմ Nokia 5800 ExpressMusic սմարթֆոնը և արդեն բացահայտել եմ բոլոր գաղտնիքները, որոնք կներկայացնեմ Ձեզ: Նախ սկսենք նրանից որ Նոկիայի առաջին սենսորային էկրանով հեռախոսն է, որը աշխատում է Symbian 9.4 օպերացիոն համակարգով: Ասեմ որ, հեռախոսը իր և քարտի հիշողության մեջ պահում է բավականին շատ համակարգային ֆայլեր, որոնց մի մասը չի երևում սովորական օգտագործողին: Իսկ խաղեր կամ ծրագրեր տեղադրելու համար կամ պետք է հեռախոսի ֆայլային համակարգը ամբողջովին կոտրտել, կամ էլ այդ ծրագրերը կամ խաղերը նախօրոք ստորագրել հատուկ Ձեր հեռախոսի սերտիֆիկատով: Միանգամից հարց է առաջանում` իսկ որտեղից վերցնել սերտիֆիկատ կամ ինչպես ստորագրել ֆայլերը:
Ձեզ եմ ներկայացնում ամեն ինչ հերթականությամբ`
1. Մտնում ենք http://cer.opda.cn/en/ ինտերնետային կայքը:
2. Սեղմում ենք վերևի աջ անկյունում Register կոճակը:
3. Լրացնում ենք առաջարկվող տվյալները և հաստատում:
4. Հետո սեղմում ենք վերևի աջ անկյունում Login կոճակը և վերված էջում գրում մեր լոգինը ու գաղտնաբառը:
5. Հետո ինտերնետային բրաուզերի նույն պատուհանի հասցեի դաշտում տեղադրում ենք հետևյալ հասցեն http://cer.opda.cn/en/index.php?module=certificate&action=apply ու սեղմում ENTER(համոզվեք որ Ձեր account-ի մեջ եք գտնվում տվյալ պահին)
6. Այնուհետև գրում ենք բացված ֆորմայում հեռախոսի մոդելը (օրինակ 5800), 2 անգամ գրում ենք հեռախոսի IMEI կոդը, որը կարող եք իմանալ հեռախոսի վրա հավաքելով *#06#, իսկ վերջին դաշտում գրում ենք ցանկացած բան կամ թողնում դատարկ ու հաստատում:
Վերջ սերտիֆիկատի հայտը տրված է, մնում է սպասել մի քանի ժամ (ամենաշատը 24 ժամ) և այնուհետև`
7. Կրկին այցելում ենք http://cer.opda.cn/en/ կայքը:
8. Հետո սեղմում ենք վերևի աջ անկյունում Login կոճակը և վերված էջում գրում մեր լոգինը ու գաղտնաբառը:
9. Հետո ինտերնետային բրաուզերի նույն պատուհանի հասցեի դաշտում տեղադրում ենք հետևյալ հասցեն`http://cer.opda.cn/?module=certificate&action=myու սեղմում ENTER:
10. Եթե սերտիֆիկաը պատրաստ է արդեն, ապա կարող եք ներբեռնել *.cer և *.key ֆայլերը:

Վերջ: Սերտիֆիկատը ու բանալին արդեն ունենք: Մնում է ներբեռնել համապատասխան ծրագիրը ստորագրելու համար`
11. Ներբեռնում ենք հետևյալ ծրագիրը` SignTool :
12. Բացում ենք SIGNTool.1230.exe ֆայլը:
13. Նշում ենք ֆայլերը, որոնք պետք է ստրագրվեն, բանալին ու սերտիֆիկատը, և սեղմում ստորագրել (Խորհուրդ է տրվում նախօրոք սեղմել ջնջել սերտիֆիկատը, հետո նշել ստեղծված ֆայլը ու նոր սեղմել ստորագրել: Եթե ստորագրվող ֆայլը չի ներառում սերտիֆիկատ, ապա ծրագիրը տալիս է համապատասխան հաղորդագրություն, այդ դեպքում միանգամից սեղմում ենք ստորագրել):
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Комментариев нет:
Отправить комментарий