Փնտրել բլոգում

понедельник, 12 сентября 2011 г.

Թևավոր խոսքեր

Հոմերական ծիծաղ
Այս խոսքն օգտագործվում է անզուսպ, բարձր քրքինջ նշանակությամբ: Ծագել է Հոմերոսի "Իլիական" և "Ոդիսական" պոեմներում աստվածների ծիծաղի նկարագրությունից:

Փոթորիկ մի բաժակ ջրում
Արտահայտությունը ունի "աննշան առիթով մեծ հուզում" նշանակությունը: Այն պատկանում է ֆրանսիացի քաղաքական գործիչ ու մտածող Մոնտեսքյոյին, որը ըստ Բալզակի, այդպես արտահայտվել է Սան-Մարինո գաճաճ հանրապետության քաղաքական երկպառակությունների մասին:

Комментариев нет:

Отправить комментарий