Ով է ուզում դառնալ միլիոնատեր 2: Աշխատանքները վերսկսված են
Հարգելի բլոգի այցելուներ, ուրախությամբ հայտնում եմ, որ վերսկսված են "Ով է ուզում դառնալ միլիոնատեր" հեռուստախաղի համակարգչային հայալեզու տարբերակի պատրաստման աշխատանքները: Նշեմ, որ, երբ պատրաստում էի խաղի առաջին տարբերակը հեռավոր 2003թ.-ին, չէի սպասում, որ այդքան տարածում կգտնի: Խաղի երկրորդ տարբերակը զգալիորեն տարբերվում է առաջին տարբերակից թե' գրաֆիկական առումով, թե' խաղի պարունակությամբ: Նախատեսվում է հարցերի քանակը հնարավորինս շատ լինի, որպեսզի կրկնությունները հազվադեպ պատահեն: Իմ կարծիքով խաղը պատրաստ կլինի 2011թ.-ի առաջին եռամսյակում: Իսկ մինչ այդ, նրանք, ովքեր չեն խաղացել առաջին տարբերակը, կարող են ներբեռնել այստեղից: Ներքևում բերված են մի քանի նկարներ 2-րդ տարբերակից:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`



Комментариев нет:
Отправить комментарий