Փնտրել բլոգում

среда, 14 сентября 2011 г.


Anjela Sargsyan և Անժելա Սարգսյան որոնումները գրավել են Հայաստանյան Google-ը



Իսկապես վերջին 2 շաբաթներում զարմանալի բաներ են կատարվում Գուգլի որոնումների վիճակագրության մեջ: 2 շաբաթվա ընթացքում Anjela Sargsyan և այս անվան հետ կապված մնացած բոլոր գրելաձևերը գրավել են Google-ի Հայաստանյան որոնումների առյուծի բաժինը: Հետաքրքիր է, որ այդ ցուցակում կան ինչպես Angela Sargsyan և Anjela Sargsyan բառերը (g և j), այնպես էլ հայերեն տառերով տարբերակները: Գոնե այս փաստը կարող է մեզ մխիթարել, որ հայերը ինչ-որ չափով սկսել են հայերեն տառերով որոնումներ կատարել: Ներկայացնում եմ վերջին ամսվա ընթացքումՀայաստանում Google որոնողական համակարգի կողմից ամենաշատ որոնվող 10 արտահայտությունները, որտեղ ցուցակի կեսը վերը նշված որոնումներն են, իսկ մյուս մասում կարելի է առանձնացնել djvar aprust որոնումը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, թե ինչքան սերիալասեր ազգ են մենք:

1.   angela
2.   angela sargsyan
3.   anjela sargsyan
4.   անժելա
5.   անժելա սարգսյան
6.   barcelona
7.   iphone 5
8.   real madrid
9.   футбол
10. djvar aprust


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Комментариев нет:

Отправить комментарий