
Որդին հարցնում է հորը, թե որտեղից է ինքը: Հայրը, կարմրելով, կմկմալով, շրջանցելով ամենանուրբ պահերը, ամեն ինչ բացատրում է և հարցնում.
– Հասկացա՞ր, որդիս:
Ապշահար տղան.
– Պարզվում է` բավականին հետաքրքիր է: Իսկ երբ մեր դասարանի Արմենն էր նույն հարցը
տվել իր հայրիկին, նա պարզապես պատասխանել էր. <<Վարդենիսից>>:



Պապը հիշում է հին ու բարի ժամանակները.
– Երբ ես փոքր էի, մայրս կարող էր ինձ խանութ ուղարկել 50 կոպեկով, և ես տուն էի վերադառնում 5 կգ կարտոֆիլով, երկու հատ մատնաքաշով, երեք շիշ կաթով, կես կգ պանրով, մեկ տուփ թեյով և մեկ կգ շաքարավազով: Իսկ հիմա հնարավոր չէ. չափից շատ են հսկող տեսախցիկները:



Պետին առաջ են քաշում: Գալիս է իր նախկին բաժին` հրաժեշտ տալու աշխատակիցներին.
– Տղանե՜ր, շնորհակալություն ամեն ինչի համար: Ինչպե՞ս եք առանց ինձ մնալու: Նույնիսկ
խղճում եմ ձեզ: Իմ փոխարեն մի ապուշի կնշանակեն...
Հնչում է տխուր մի ձայն.
– Ըհը, էլի ապուշի են նշանակելու...
– Չգիտեմ ինչ գնեմ կնոջս ծննդյան տարեդարձի առթիվ:
– Հարցրու իրեն:
– Օ՛, ի՛նչ ես ասում: Ես այդքան փող չունեմ:
Կինը` ամուսնուն.
– Սիրելիս, երեկ ինձ այնքան հաճոյախոսություն
արեցիր: Նման բան քեզանից ես կյանքում չէի լսել:
– Կներես, հարբած էի:
Զորակոչային հանձնաժողովի մոտ զորակոչիկն այնպես էր ձգտում խուսափել ծառայությունից, որ հենց տեղում ընդունվեց թատերական ինստիտուտ:
Հայտարարություն. Հարբեցողության երաշխավորված բուժում: Մշտական հաճախորդներին`զեղչեր:
Այ, ասում են, որ շախմատը նաև արվեստ է: Եթե դա այդպես լիներ, ապա փողոցներում և անցումներում կկանգնեին ոչ թե երաժիշտները, այլ շախմատիստները և խնդիրներ կլուծեին կամ կխաղային, իսկ մարդիկ դրա համար նրանց գումար կնետեին:



Դատավորը.– Մեղադրյալ, պատմեք, ինչու կրակեցիք ձեր որսընկերոջ վրա:
– Ես նրան եղնիկի տեղ դրեցի:
– Իսկ երբ գիտակցեցիք ձեր սխալը:
– Երբ եղնիկն ի պատասխան կրակեց:
Անապատի կենտրոնում փոքրիկ օազիս է, որի շուրջը վազում է մի նախկին թեթևաթլետ, իսկ նրա հետևից` առյուծը: Հանկարծ օազիսից դուրս է գալիս մի մարդ, նայում այս ամենին և բղավում վազողին.
– Լսիր, նա քեզ հասնում է:
– Ոչինչ, ես նրա նկատմամբ երկու շրջանի առավելություն ունեմ:
Երիտասարդ ծնողներն իրենց նորածին որդուն բերում են բժշկի մոտ: Վերջինս նայում է և ասում.
– Ինչ գեղեցիկ երեխա ունեք:
– Դուք այդ խոսքերը, երևի, ասում եք բոլոր նորաթուխ ծնողներին:
– Ոչ, միայն նրանց, ում երեխաներն իրոք գեղեցիկ են:
– Իսկ մյուսներին:
– Մյուսներին ասում եմ. <<Ձեր երեխան ձեզ շատ նման է>>:



Ամենաօգտակար բանը, ինչ ես արել եմ աշխատավայրում վերջին ժամանակներս, դուռը յուղելն է, որ չլսվի, թե ինչպես եմ մեկ ժամ շուտ գնում տուն:
Ամենաօգտակար բանը, ինչ ես արել եմ աշխատավայրում վերջին ժամանակներս, դուռը յուղելն է, որ չլսվի, թե ինչպես եմ մեկ ժամ շուտ գնում տուն:
Комментариев нет:
Отправить комментарий